Զբաղվածության ապահովումը գերխնդիր աուտիզմ ունեցող երեխաների համար

#TMMSOFT #NewBRAND #Armenia
#TMMԸնտանիք #TMMԿենտրոն #TMMՀիմն
ԵՎ այսպես այսօր 2020 Մայիսի 1/05 ին TMMSOFT ՍՊԸ ն պաշտոնապես ծնվեց ( գործադիր տնօրեն , Նարեկի պապա Լևոն Թոփալյան) , որը միտված է արտադրել TMM SOFT անձեռոցիկները Հայաստանում: Արտադրանքի ,հատկապես փաթեթավորման մեջ ներգրաված են լինելու աուտիզմ համախտանիշ ունեցող TMM կենտրոնի դեռահասները, իսկ հետագայում ‘ հաստոցների վրա արդեն նրանց ծնողները: Ամեն քայլ քննարկված է եղել արտասահմանյան փորձագետների հետ , ծրագիրը վաղուց էր գրված, բայց ժամանակ ու մեեեեեծ ներդրումներ էր պետք սրա համար:
Մեր գլխավոր TMM կենտրոնը( 1 ին մասնաշենք) կամաց կամաց կդառնա արտադրամաս, որովհետև բոլոր ստանդարտներին և ձևով, և չափով , և հարմարություններով համապատասխանում է։
Կարանտինի լավ կողմերը ” Յուրաքանչյուր փակուղի ստեղծում է նոր հնարավորություններ” ։ Այս վիդեոյով ուզում եմ ներկայացնել մեր TMM SOFT բրենդի մակետը, իսկ մի քանի օրից կներկայացնենք մեր մակետի վրայի անկրկնելի դիզայնը, որը հաճելիորեն զարմացնելու է Ձեզ իր տեսակով, ես կասեի նմանը չունեցող brand ով ։ Առաջինը Հայաստանում թե’ իր արտադրանքով, թե’ իր դիզայնով, թե’ գաղափարով ու
ամենակարևորը դեռ առջևում է….

Սա դեռ ամենը չէ, սա սկիզբն է ամենալավ բանի, TMM ընտանիքի ձեռնարկատիրական աշխատանքի ու սրա համար մենք շնորհակալ են մեր որդուն Նարեկին , որ մեզ մոտիվացրեց ու Աստծուն , որ ուղիներ բացեց շատերիս համար ապրելու, մեզ մարդ զգալու , ստրեսները հաղթահարելու , բարի գործի համար :
Մնացեք մեզ հետ❤️մենք սիրում ենք Ձեզ❤️