Այսօր աշխարհում ավելանում է խոսքի և հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխաների թիվը:
Մասնագետներին, ծնողներին և ուսուցիչներին անհանգաստացնող այս փաստը բազում հետազոտությունների առիթ է հանդիսացել:

Ես Լենա Հարությունյանն եմ` անգլերեն լեզվի մասնագետ, մանկավարժ, դպրոցական հոգեբան, ունեմ երկու երեխա:  Տղաս՝ Նարեկը, ինը տարեկան է և ունի խոսքի զարգացման և շրջակա միջավայրի հետ շփման խնդիրներ: Բազում փորձություններից հետո հասկացանք, որ մեր ջանքերը ապարդյուն են և մենք չենք կարողանում ապահովել նրա սոցիալիզացումը, Հասկացանք նաև, որ մենք մենակ չենք, կան բազում այսպիսի երեխաներ ովքեր տառապում են այս ՞հիվանդություն ՞կոչվածից, իսկ առավել տանջվում ենք մենք՝ծնողներս: Ինչպես գիտենք, մենք ապրում ենք մի երկրում , որտեղ այսպիսի երեխաների շահերը դժվար է պահշպանել:  Ինչևէ ես գտնվեցի համառ և երկար որոնումերից  ու աղոթքներից հետո վերջապես գտա մի մեթոդ , որը ադեն շուրջ 15 տարի է գործում է ԱՄՆ ում , գտա նաև հիմնադիրներին  ու փորձեցի համագործակցել նրանց հետ ՝ստեղծելով մերը ՝ մեր սուրբ  հայերենով:

Հիմնադիրները Լաուռա և Բռայան Կասբարներ են, որոնք ունեն 7 երեխա և որոնցից 3 –ը տառապում էին արդեն աշխարհին հայտնի աուտիզմ հիվանդությամբ և խոսքի զարգացման հապաղումով: Քանի որ համակարգչով աշխատելն առավել գրավիչ և, որոշ դեպքերում, նաև մատչելի է սովորողի համար, նրանք ստեղծեցին մի մեթոդ, որը կոչվում է ( DVM)  Դիսկրետ  վիդեո  մոդելավորում, որը միտում ուներ նմանակել վարքը, խոսքը համակարգչի միջոցով:  Նպատակն էր.  կամաց կամաց սովորեցնել խոսքի հապաղում ունեցող երեխաներին  հասկանալ   շրջակա  միջավայրը և  վերարտադրել այն համակարգչային  մոդելավորման միջոցով: Արդյունքում ունեցան  խոսք և շփում…

Համագործակցելով ստացանք այդ մեթոդի հայերենը (այբուբենը), իսկ դրանից հետո ես անձամբ աշխատեցի մյուս հայերեն DVM-ների վրա և հիմա արդեն ունեմ 15 վիդեո մոդելինգներ, որը փորձարկել եմ իմ տղայի վրա և ունեմ արդյունք: Այս ամենից ոգևորված  նպատակս  է ներկայացնել հայ հասարակությանը, օգնել հայ բալիկներին, ովքեր ունեն այդ խնդիրները և արդյունքում  քաղել սպասվող օգուտները (ունենալ խոսք,  ադեկվատ շարժումներ, հաղորդակցվել, լինել երջանիկ…)

 

Նպատակ ունեմ կիրառել այս մեթոդը, շատ այլ գործուն մեթոդներ  և այլընտրանքային տեխնոլոգիաներ՝  հիմնականում խոսքի զարգացման հապաղում  և հատուկ կարիք ունեցող երեխաների հետ:

Իմ կողմից մշակվել  ու մշակվում են մեթոդիկաներ, որոնք ուղղված են զարգացնելու երեխաների հաղորդակցական, խոսքային  հապաղման հմտությունները: Դրանք են.

  1. Խմբային թերապևտիկ աշխատանքները, որտեղ կարևորում ենք երեխաների համագործակցելու կարողության զարգացումը, անհատական մոտեցման շնորհիվ ձևավորված հմտությունների ու կարողությունների կիրառումը կամ պարզապես խմբում իր տեղն ունենալը: Հենց խմբային աշխատանքների ընթացքում է, որ երեխաները սկսում են ավելի լավ ճանաչել և օգնել միմյանց:
  2. DVM –ի (դիսկրետ վիդեո  մոդելավորման) օգտագործումը:
  3. PM –ի( նկարների մոդելավորման) մեթոդը, որի հեղիանկը էլի ես եմ՝ համակցելով անմիջապես DVM ի հետ, որտեղ երեխաները արդեն հստակ պիտի ցույց տան իրենց ամփոփ գիտելիքները անցած նյութի հիման վրա:
  4. Խորհրդատվություն և համագործակցություն ծնողների հետ ելնելով իրենց երեխաների շահերից:
  5. Խմբակային art թերապիա, որտեղ երեխաները կոգտագործեն իրենց ձեռքերը խոսքի, վարքի,աշխարհայացքի զարգացումը ապահովելու համար:
  6. (Ծնող-երեխա –մասնագետ) խաղ պարապունք շաբաթ օրերին. ապահովում ենք շփումը շրջակա միջավայրի հետ:
  7. Ավետարանի սերտողություն Հայ Առաքելական եկեղեցու կողմից, խորհրդատվություն հատուկ կարիք ունեցող մայրիկների հետ:
  8. Սեմինարներ ծնողների, մասնագետների հետ:
  9. Անգլերեն դասեր մասնագետների հետ հատուկ իմ կողմից, որպեսզի կարողանանք շփվենք արտասահմանյան մեր հետագա գործընկերների հետ:

 

Նպատակս հետևյալն է՝

        Ստեղծենք հասարակական կազմակերպություն ,որտեղ կտարվեն  միայն և միայն     բարեգործական աշխատանքներ՝ ի շահ մեր երեխաների զարգացման:

  1. ՈՒնենանք նպատակասլաց , բարի հոգատար մի թիմ,որը կաշխատի թե մայրիկների և թե հատուկ կարիքով երեխաների հետ:
  2. ՈՒնենանք բավարար հովանավորներ , որ մեր աշխատանքները լիակատար կատարենք ու օգնենք երեխաներին և ծնողներին՝առողջ սերունդ դաստիարակելու համար:

Իմ  առաջին սեմինարը տեղի է ունեցել փետրվարի 27-ին,  ժամը 13:00,  Ալեք Մանուկյան  9, AUA կենտրոն, 5-րդ հարկ, 501սենյակ, որին  նախնական  ցանկություն են հայտնել մասնակցել վերը նշված խնդրով երեխաների 35  ծնող և համապատասխան մասնագիտությամբ 25 մասնագետ (լոգոպեդ, հոգեբան, հատուկ մանկավարժ, արտ թերապևտ):

 

Շնորհակալություն.                                  Հարգանքներով՝      Լենա   Հարությունյան