<<Յուրաքանչյուր բան կարելի է անել ավելի լավ, քան արվել է նախկինում>>: DVM մեթոդը անցնում է նոր համակարգի, որը հնարավորություն կտա բոլորիս աշխատել առավել արդյունավետ մեր բալիկների հետ և քաղել սպասվող օգուտները՝խոսք, ադեկվատ շարժումներ, ճանաչողություն, շփում…

DVM  համակարգը բաղկացած է 0-10 փաթեթներից: 0 փաթեթը նախատեսված է բոլոր ցանկացողների համար, որը ընդգրկում է հինգ մեթոդ (կօգնի բալիկներին ձեռք բերել պասիվ խոսք): 1-5 փաթեթները նախատեսված է ապահովել սովորողի հիմնական ուսուցումը՝պասիվ բառապաշարը: 5-10 փաթեթները նախատեսված է ապահովել սովորողի սպասվող հմտությունները՝ակտիվ բառապաշարը:

1-10 փաթեթներում կարող են անդամագրվել մասնագետները (ցանկության դեպքում նաև մայրիկները): Անդամագրման համար անհրաժեշտ է 7000 դրամ ամենամսյա անդամավճարը մուտքագրել Թի Էմ Էմ  <<Սովորեցրու Ինձ Ավելին<<Ուսուցման և Զարգացման Կենտրոն >>ՀԿ-ի բանկային հաշիվ……(նայել կոնտակտների մեջ): Վճարում կատարելուց հետո լրացրեք ձեր տվյալները:

Անդամավճարները կօգնեն էլ ավելի շատ ստեղծել DVM- ներ….դրանք կտրամադրվեն մայրիկներին և կկազմակերպվեն նաև անվճար ուսուցում սովորողների համար DVM և PM մեթոդներով՝լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի օգնությամբ: Անդամակցելով  մեզ դուք  կօգնեք նաև բազում հատուկ կարիքով այն երեխաներին, ովքեր ունեն այս մեթոդի կարիքը:

 

Զգուշացում

0-10 փաթեթներթում տեղ գտած DVM տեսահոլովակները հանդիսանում են Թի Էմ Էմ <<Սովորոցրու Ինձ Ավելին>> ՀԿ –ի սեփականությունը: Տվյալ տեսահոլովակները տարածելը և դրանց միջոցով գումար աշխատելը արգելվում է: Բացառությամբ Թի Էմ Էմ<< Սովորոցրու Ինձ Ավելին>> ՀԿ-ի կողմից գրավոր համաձայնություն ստացած կազմակերպությունների և անհատների:

Անդամագրված անձիք և կազմակերպությունները, որոնք անդամագրված են վերը նշված ՀԿ-ին, կարող են օգտագործել  DVM մեթոդները, բայց ոչ տարածել: Մաղթում ենք անսահման սեր և հաջողություն: