Դիսկրետ Վիդեո մոդելավորում (DVM)Այսօր Դիսկրետ Վիդեո Մոդելավորումն (ԴՎՄ) ավելին է, քան նկարահանման տեխնիկան: Դա մի ուսուցողական գործիք է, մի միջոց, որի օգնությամբ տեղեկատվությունը մատուցվում է ամենահեշտ և առավել արդյունավետ կերպով:  Յուրաքանչյուր վայրկյան մեր ուղեղը սովորում է, ընկալում շատ ավելին, քան մենք գիտակցում ենք: Նյարդաբանական համակարգում աուտիզմով մարդկանց ուղեղը ավելի մեծ է, քան տիպիկ անձինը, որը հնարավորություն է տալիս նրանց սովորել և կուտակել ահռելի մեծ քանակությամբ ինֆորմացիա, բայց ավելի քիչ են կարողանում նրանք այդ ինֆորմացիան կիրառել, օգտագործել: Դիսկրետ վիդեո մոդելավորումը կարող է կատարել այդ աշխատանքը երեխաների համար, սակայն այստեղ ներկայացվում է երեխային ընդամենը մի փոքր ինֆորմացիա կամ հատված: Էկրանին ներկայացվող պատկերը համադրվում է  խոշորացված պլանով արտասանողի շուրթերի շարժման հետ, որը ստեղծում է մի միջավայր՝կենտրոնացնելով սովորողին ու կրկօրինակելով վարքը, խոսքը, ճանաչողությունը: Այս մեթոդը ապահովում է պասիվ,  այնուհետև ակտիվ բառապաշարի հարստացում, խոսքի ընկալման զարգացում, որը խիստ անհրաժեշտ է,  որ սովորողը հետագայում խոսի:

Դիսկրետ վիդեո մոդելավորման մեթոդներից մեկը “Gemiini” մեթոդն է , որից ես ոգեշնչվել եմ, իսկ մեր տարբերակը այդ մեթոդի հայաֆիկացումը:

12742677_1728594260695981_3991316123292845547_nՀիմնադիրները Լաուրա և Բրայան Կասբարներ են, որոնք ունեն 7 երեխա և որոնցից  3 –ը  ունեին խոսքի զարգացման հապաղում և աուտիզմ: Քանի որ համակարգչով աշխատելն առավել գրավիչ է և որոշ դեպքերում  նաև մատչելի է սովորողի համար, նրանք ստեղծեցին մի մեթոդ, որը կոչվում է ( DVM)  անջատ համակարգչային մոդելավորում, որը միտում ուներ նմանակել վարքը, խոսքը համակարգչի միջոցով:  Նպատակն էր կամաց կամաց սովորեցնել խոսքի հապաղում ունեցող երեխաներին  հասկանալ   շրջակա  միջավայրը և  վերարտադրել այն  Դիսկրետ Վիդեո   մոդելավորման միջոցով: Արդյունքում ունեցան  խոսք  և շփում…

Համագործակցելով ստացանք այդ մեթոդի հայերենը և հիմա իմ նպատակն է ներկայացնել հայ հասարակությանը, օգնել հայ բալիկներին, ովքեր ունեն այդ խնդիրները և արդյունքում  քաղել սպասվող օգուտները (ունենալ խոսք,  ադեկվատ շարժումներ, հաղորդակցվել, լինել երջանիկ…)

Նպատակ ունեմ կիրառել այս մեթոդը, շատ այլ գործուն մեթոդներ և այլընտրանքային տեխնոլոգիաներ՝  հիմնականում խոսքի զարգացման հապաղում  և հատուկ կարիք ունեցող երեխաների հետ:

Իմ կողմից մշակվել  ու մշակվում են մեթոդիկաներ, որոնք ուղղված են զարգացնելու խոսքի  հապաղում ունեցող երեխաների հաղորդակցական կարողությունները:

Այս մեթոդը չի արվում բիզնեսի համար, այն հիմնաված է լինելու մարդասիրության և սիրո վրա: Նպատակն է օգնել երեխաներին, ուզում եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին: Այս մեթոդը պետք է օգնի մեր հայ երեխաներին խոսքի, վարքի, ընթերցանության զարգացման մեջ: Թող աշխարհի  բոլոր երեխաները լինեն առողջ՝ ի դեմս իմ սիրելի Նարեկի:

Դիսկրետ Վիդեո մոդելավորում (DVM)

Այս մեթոդից կարող են օգտվել թե՝ մայրիկներն ու հայրիկները , թե մասնագետները իրենց թերապիաների ընթացքում:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  1. Ինչպե՞ս է աշխատում մեթոդը
  2. Հիմնական ուսուցում
  3. Ինչպե՞ս աշխատել DVM –ով ( Դիսկրետ համակաևգչային մոդելավորումով)
  4. Լրացուցիչ աշխատանքներ և հնարքներ
  5. Ուսուցում PM –ի (պատկերների մոդել) միջոցով
  6. Հետազոտություն
  7. Եզրահանգում

Դիսկրետ համակարգչային մոդելավորման մեթոդով (որի մեջ ամփոփված է տեսնելը, լսելը, հասկանալը…մայրիկների և մասնագետների կողմից նաև կիրառելը) ներկայացվում է կարևոր ինֆորմացիան  հատուկ կարիքով այն երեխաների համար , ովքեր ունեն խոսքի զարգացման հապաղում,  խանգարում, ճանաչողության, շփման…… խնդիրներ :

Հետազոտությունները  ցույց են տվել, որ այն առավել  արդյունավետ մեթոդ է հանդիսանում խոսքի զարգացման հապաղում ունեցող երեխաների համար: Նյարդաբանները գտնում են , որ DVM-ը կյանքի համար բացարձակ վտանգավոր չէ , այլ ընդհակառակը այն ողղակիորեն սնում է ուղեղի խոր հատվածները, երբ սնվելով ուղեղը, եթե ոչ այդ պահին, ապա որոշ ժամանակ անց հետ է պատասխանում ընկալածը խոսքի, վարքի տեսքով, ինչը մենք այդքան փափագում ենք տեսնել: Հոգեբանները գտնում են, որ մարդիկ , որոնք ունեն որոշակի խնդիրներ, ինչպես օրինակ աուտիզմը, հնարավոր է չարձագանքեն նույն ձևով, այն կարող է ընկալվել յուրովի: Այս մեթոդը շատ էֆեկտիվ է և զուրկ տարբեր տեսակ ստրեսներից, քանի որ այն դուրս է շրջակա միջավայրից և կողմնակի ազդեցությունից:

Հիմնական դասընթացը  իր մեջ պարունակում է բազմաթիվ մակարդակներ, որոնք հիմնված են երեխայի հմտությունների  վրա և այն հմտությունները , որոնք ցանկանում ենք բարելավել:

Ընթացիկ մակարդակ

1.Nonverbal (Ընդհանրապես չխոսող), minimal verbal (մինիմալ խոսող)

  1. verbal-2-5 բառ, ցանկացած տարիք
  2. verbal, շատ սահուն խոսք, ցանկացած տարիք.

Սպասվող հմտություններ

  1. Ընթերցանության ըմբռնում
  2. Արտասանություն

 

Ինչպե՞ս աշխատել DVM –ով ( Դիսկրետ համակաևգչային մոդելավորումով)

Մենք մեր երեխաներին ամենաշատն ենք ճանաչում և շատ արագ կարողանում ենք կողմնորոշվել, թե այդ պահին ինչ են նրանք ցանկանում,  զգում ենք նրանց կարիքները նույնիսկ զարգացման ցանակացած փուլում:

Այս փուլի( startup) մասին մանրամասն կխոսենք հանդիպումների,  սեմինարների ժամանակ, քանի որ այն պիտի քննարկվի թե՛ մայրիկների և թե՛ մասնագետների հետ ( ամեն մի DVM առանձին առանձին)՝ ընդգրկելով նրանց այս մեթոդի աշխատելաոճի մեջ:

Այս մեթոդը ծավալուն , բայց և ուժեղ գործիք է հանդիսանում այս երեխաների համար: Լսումների ժամանակ ուսուցիչը կարող է օգտագործել տարբեր մեթոդներ, միմիկայի լեզուն,  կրկնօրինակելով նույն բառերը, կամ հանելով օր՝ կենդանիների ձայներ .  պարզվում է, որ այդպես ավելի արդյունավետ է դառնում աշխատանքը: Այստեղ նպատակ ենք դնում նախ և առաջ ունենալ գիտակցված խոսք (հնչյուն, բառ, խոսք, նախադասություն…), հնարավոր է նույնիսկ երեխայի մոտ այս աշխատանքների արդյունքում առաջանա էխոլալյա (որոշակի կրկնվող խոսքային արտահայտման ձև է)…..այդ իսկ պատճառով նամանավանդ մասնագետներին կխնդրեի խորհրդակցել ինձ հետ և հաճախել սեմինարներին խնդրից խուսափելու համար:

Ելնելով երեխայի առանձնահատուկ կարիքներից՝ այս մեթոդի հետ միաժամանակ կարելի է կիրառել տարբեր մեթոդներ, աշխատանքներ, թերապիաներ  ( ABA, PODD, PECS, ART Therapy…..)

 

Դիսկրետ Վիդեո մոդելավորում (DVM)
Դիսկրետ Վիդեո մոդելավորում (DVM)
Դիսկրետ Վիդեո մոդելավորում (DVM)

Ուսուցում PM –ի (պատկերների մոդել) միջոցով

Ամենակարևորն այն է, երբ տեսնում ես , որ DVM –ը սկսում է օգնել երեխային՝ ավելացնում նրա բառապաշարը կամ էլ խոսեցնում չխոսողին: Անմիջապես սրանից հետո սկսում ես օգտագործել մեկ այլ մեթոդ , որը կոչվում է PM (պատկերների մոդել), որը օգնում է երեխային սովորածը կիրառել այն միջավայրում, որտեղ ինքն է և իր շրջակա ծանոթ ու անծանոթ մարդիկ: Ցույց տալով նման պատկերներ՝ երեխան սկսում է  համեմատել իր տեսած վիդեոների հետ, իր սովորածը կապել մեկը մյուսի հետ: Կատարելով նույն ուսուցումը մի քանի անգամ՝ դա դառնում է նրա կյանքի մի մասը և կամաց-կամաց, նույնիսկ շատ անսպասելի, նա սկսում է նմանակել շրթունքների շարժումներին՝ փորձելով  խոսել  և կիրառել այն:

Երբեմն երեխաները չեն սիրում նայել այդ վիդեոները տարբեր պատճառներով,  ի՞նչ անել:

Ապահովում ենք զանազան միջոցներ , որը կգրավի նրա ուշադրությունը.

Այս ամենի մասին էլի մանրամասն կխոսենք սեմինարների ընթացքում, քանի որ  յուրաքանչյուր երեխա պահանջում է անհատական մոտեցում:

Հետազոտություններ են կատարվել բավականին մեծ թվով  հատուկ կարիք ունեցող հայ  երեխաների վրա և արդյունքները ակնհայտ գերազանց են, կարելի է ասել սպասվածից շատ: Դրանք շուտով կտեղադրվեն կայքում իրենց մայրիկների թույլտվությամբ:

Եզրահանգում

Արդեն  երեք տասնամյակ  է,  ինչ հետազոտությունները ցույց են տվել, որ վիդեո մոդելավորումը ամենաարդյունավետ միջոցն է հանդիսանում երեխաների ուսուցման համար, իսկ այսօր արդեն դրան փոխարինելու է գալիս մի մեթոդ, որը կոչվում է դիսկրետ վիդեո մոդելավորում  և որի հիմնական նպատակն է օգնել հատուկ կարիք ունեցող երեխաներին՝ առանձին-առանձին ներկայացնելով արտաքին աշխարհի ինֆորմացիան դեպի Իր ներքին աշխարհ…..

Այս մեթոդը նվիրված է բոլոր խնդիր ունեցող բալիկներին, որոնք կասեին.  «Ես ուզում եմ, որ Մայրիկս երջանիկ լինի, ես ուզում եմ, որ Հայրիկս երջանիկ լինի, ես ուզում եմ , որ երջանիկ լինենք Ես ու Դու:»